Սպորտ + սպորտ. շախմատային խաղ հեծանիվի վրա՝ Լևոն Արոնյանի հետ


22:50 , 19 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր Հանրապետության հրապարակում մասնակցում էր արտասովոր շախմատային խաղի՝ հեծանիվի վրա: Նրա հետ կարող էին մրցել բոլոր ցանկացողները: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ խաղը սիրողական է, նման բան առաջին անգամ է կազմակերպվել, և իր հետ բոլոր խաղացողներն էլ պարտվել են:

Հարցին, թե ումն է եղել նման խաղ կազմակերպելու նախաձեռնությունը, գրոսմայստերը պատասխանեց. «Միտքը Արիանայինն է՝ ընկերուհունս, և հավես է: Այս տեղը շատ ենք սիրում, որոշեցինք այսպիսի բան կազմակերպել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ