Ազատամարտիկները կշարունակեն պայքարը հանուն Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակման


14:48 , 19 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնությունը շարունակելու է պայքարել՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ազատության համար:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը, պայքարի ձևերը տարբեր են լինելու՝ խաչմերուկներ փակելուց մինչև հանրահավաքներ:

Անդրադառնալով Վոլոդյա Ավետիսյանի դատավճռին՝ նշեց, որ նրա մեղքը այդպես էլ չապացուցվեց դատարանում:

«Պատվեր կատարելն էլ ձև ունի: Վճռի տակ մնում է գրել՝ «Սենց եմ ուզում, սենց եմ անում»: Ախր ոչ մի հիմնավորում չկա։ Սա ես համարում եմ իրավական «բեսպրեդել»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ