Թուրքիայում շարունակվում են ստորգետնյա ցնցումները


12:39 , 19 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Թուրքիայում շարունակվում են վերջին շրջանում ակտիվացած ստորգետնյա ցնցումները:

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, անցած գիշերվա ընթացքում Թուրքիայի Իզմիրի նահանգի Ուրլայի շրջանում իրար հաջորդող 2,4, 2,3 եւ 2,6 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Իզմիրի կենտրոնում:

Այսօր առավոտյան Վանում եւս 4,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ