Tert.am-ը գրում է.
Malaysia Airlines ավիաընկերությունը հրապարակել է հուլիսի 17-ի երեկոյան ռուս-ուկրաինական սահմանին կործանված Boeing 777 օդանավի բոլոր զոհերի քաղաքացիությունը հաստատող ցուցակը:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ օդանավում գտնվել է Նիդեռլանդների 192 քաղաքացի, նրանցից մեկն ունեցել է նաև ԱՄՆ քաղաքացիություն, Մալայզիայի 44 քաղաքացի, ներառյալ՝ անձնակազմի 15 անդամներն ու 2 երեխա, Ավստրալիայի 27 քաղաքացի, Ինդոնեզիայի 12, ներառյալ՝ 1 երեխա, Մեծ Բրիտանիայի 10, նրանցից մեկն ունեցել է երկքաղաքացիություն, Բելգիայի 4, Գերմանիայի 4, Ֆիլիպինների 3, մեկական Կանադայի և Նոր Զելանդիայի քաղաքացի։
Ավելի վաղ Malaysia Airlines-ը ցավակցություն էր հայտնել բոլոր զոհերի հարազատներին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ