Hollywood խաղը Քարդաշյանին կարող է 200 մլն դոլարի հասույթ բերել. դիտե՛ք խաղի թրեյլերը


16:36 , 18 հուլիս, 2014

App Store-ում ու Google Play-ում այն հայտնվել է հունիսի վերջին ու արագ վերև բարձրացել օնլայն-խանութների ռեյթինգներում։ Խաղն այն թողարկող Glu Mobile-ին նույնպես հաջողություն բերեց՝ ակցիաների արժեքը բարձրացնելով 42%-ով։

Խաղացողը ծանոթանում է Քիմ Քարդաշյանի հետ, որն էլ դառնում է նրա խորհրդատուն ու օգնում հայտնի դառնալ, բայց գումարի դիմաց։ Չնայած App-ն անվճար է, խաղացողը, այնուամենայնիվ, որոշ գումար կծախսի ներքին՝ K-Stars դրամների ձեռքբերման համար։