Եթե Ալիևի նամակի պես վերապահումներով նամակ է անհրաժեշտ Ղրիմի մասին, Արսեն Ավակովի միջոցով կարող ենք կազմակերպել նման մի բան


18:37 , 17 հուլիս, 2014

Եթե Հայաստանը չի կարող անդամակցել որեւէ քաղաքական դաշինքի Արցախի հետ միասին, ապա Ռուսաստանը նույն տրամաբանությամբ չի կարող որեւէ տեղ անդամակցել Ղրիմի հետ միասին: Ճիշտ է, Մոսկվան պաշտոնապես ճանաչել է Ղրիմը որպես սեփական տարածք, իսկ Երեւանը չի ճանաչում Արցախը Հայաստանի մաս (նաեւ Կրեմլի ճնշման տակ), սակայն Աստանայում Նազարբաեւը, Լուկաշենկոն ու Պուտինը պարզորոշ ակնարկում էին ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանները: Ես չեմ լսել, որ ՄԱԿ-ը ճանաչել է Ղրիմի միացումը Ռուսաստանին: Իսկ դո՞ւք: Եթե Ալիեւի նամակի պես վերապահումներով նամակ է անհրաժեշտ Ղրիմի մասին, մենք Արսեն Ավակովի միջոցով կարող ենք կազմակերպել նման մի բան, միայն թե մեզ հանգիստ թողնեն...