Ոչ թե դեղերն են ժամկետանց եղել, այլ տարան. ԱՆ նախարարի պատասխանը՝ ՄԻՊ-ին


15:06 , 17 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, թեև շնորհակալ է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հոգեբուժարաններում կատարած աշխատանքի համար, բայց այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ոչ թե հայտնաբերված դեղորայքն է ժամկետանց եղել, ինչպես ՄԻՊ–ը նշել է իր հայտարարությունում, այլ՝ դեղորայքի տարան:

«ՄԻՊ գրասենյակին շնորհակալ եմ ՀՀ առողջապահության նախարարությանը օգնելու համար: Կարծում եմ՝ մենք բոլորս նույն գործն ենք անում: Այսօր կլինեն նաև բացատրությունները հոգեբուժարանի տնօրենի կողմից ժամկետանց դեղորայքի մասին: Բայց ես խորհուրդ կտամ, որ եթե հիվանդանոցային դեղորայքի ժամկետն են նայում, նախ նայեն հիվանդանոցային դեղատան դեղերի ժամկետները »,-ասաց Արմեն Մուրադյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ