Շանթի որդին փորձել է հեռախոս փոխանցել ամբաստանյալներից մեկին և զգուշացում ստացել


17:24 , 16 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և իր ընկերների գործով դատական նիստը:

Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքը գրություն է ստացել ամբաստանյալներին ուղեկցող խմբից այն մասին, որ Շանթ Հարությունյանի անչափահաս որդի Շահեն Հարությունյանը, ով ևս ներգրավված է նշված գործում, փորձել է հեռախոս փոխանցել ամբաստանյալներից Վարդան Վարդանյանին: Դատավորը հորդորեց Շահենին այլևս նման բան չանել և չվնասել ինքն իրեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ