Որպես ՀՀ քաղաքացի և հատկապես ԶԼՄ ներկայացուցիչ, ցավոք, ևս մեկ անգամ պետք է կոչ անեմ մեր գործընկերներին, որ իրենց կոռեկտ պահեն հատկապես այն նյութերի մասով, երբ խոսքը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը: Չի կարելի անհիմն ու առանց տեղեկություների ճշտման հրապարակել լուրեր, տարածել զմբակոծությունների կադրեր ու սահմանին կանգնած զինվորին ևս մեկ անգամ դնել վտանգի տակ: Հասկացեք, որ Ձեր հրապարակած «հիմար» վիդեոները, որոնք դնում եք հաստատ միայն Ձեր կայքերին լայքեր ապահովելու համար, վտանգում են սահմանին կանգնած 18 տարեկան տղաների կյանքը: Ձեր ամեն մի լայքը հավասարազոր է ադրբեջանական դիպուկահարների կողմից ՀՀ զինվորի ուղղությամբ ուղարկված մեկ դնդակին: Չի կարելի սենյակներում նստած, կաֆեներում ճեմելիս անասուն նյութեր գրել ու կրկին սրել իրավիճակը: ՈՒշքի եկեք