Հայաստանում սեյսմակայունությունն այժմ մի քանի անգամ ավելի բարձր է, քան 1988-ին. մասնագետ


12:20 , 16 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե Վանաձորում տեղի ունեցած վերջին երկրաշարժից հետո կա անհրաժեշտություն անդրադառնալու սեյսմիկ անվտանգության թեմային:

«1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո հասկացանք, որ Խորհրդային միության այդ մեծ երկրում սեյսմակայուն շինարարությունն ավելի թերագնահատված վիճակում էր, քան այսօր Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Զավեն Խլղաթյանը։

Նա նշեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվեցին այդ նորմերը և 1994-ին Հայաստանում ընդունվեցին ազգային նորմերը, իսկ սովետական ժամանակներից եղածները վերախմբագրվեցին: Բանախոսի հավաստմամբ՝ Հայաստանում սեյսմակայունության այսօրվա նորմերը շատ մոտ են ճապոնական նորմերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ