Վարչապետն ընդունել է «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ անդամներին


11:55 , 16 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Վարազդատ Ավոյանին, Դոնարա Հարությունյանին, Մուրադ Մուրադյանին և Նվեր Մնացականյանին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկրի վարչապետին է ներկայացվել միավորման կողմից մշակված ծրագիրը՝ Շիրակի մարզի և մասնավորապես, Գյումրի քաղաքի զարգացման առաջնահերթությունների և ուղղությունների վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ