Ամերիկացի միլիարդատերն առաջարկել է բաժանել Կալիֆոռնիա նահանգը


10:10 , 16 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ամերիկացի միլիարդատեր Թիմ Դրեյփերն առաջարկել է Կալիֆոռնիան նահանգը բաժանել 6 մասի, որոնք նույնպես նահանգներ կլինեն։ Այդ նախագիծն արդեն հավաքել է անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ՝ հանրաքվե անցկացնելու համար, որը կարող է տեղի ունենալ 2016թ. նոյեմբերին, հայտնում է lenta.ru-ն։

Գործարարի խոսքով, Կալիֆոռնիան բաժանելու նախագիծն արդեն ավելի քան 1 մլն ստորագրություն է հավաքել։ Քվեարկության համար անհրաժեշտ է մոտ 800.000 ստորագրություն։

Դրեյփերի և նրա կողմնակիցների կարծիքով, հսկայական նահանգի բաժանումը, որտեղ ապրում է մոտ 38 մլն մարդ, թույլ կտա ստեղծել 6 նոր օրենսդիր մարմիններ և կառավարություններ, որոնք կկարողանան ավելի մեծ հաջողությամբ լուծել իրենց առջև դրված խնդիրները։ Նոր տարածքային միավորները հնարավորություն կստանան նաև կազմել սեփական սահմանադրությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ