Քիմ Քարդաշյանն իր նորաստեղծ տեսախաղի շնորհիվ տարեկան մոտ 200 մլն դոլար կվաստակի


14:27 , 15 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանն իր բազմամիլիոնանոց կարողությունը պատրաստվում է ավելացնել վիտուալ խաղերի միջոցով։ Ինչպես նշում է Bloomberg-ը, Cowen & Co. ամերիկյան ֆինանսական ընկերության վերլուծաբանները կանխատեսել են, որ աստղի մասին նորաստեղծ Kim Kardashian: Hollywood տեսախաղը Քարդաշյանի համար տարեկան մոտ 200 մլն դոլարի եկամուտ կապահովի։ 

Աղբյուրը հավելում է, որ հունիսի 25-ին ներկայացված տեսախաղը լայն պահանջարկ ունի օգտատերերի շրջանում և ներբեռնումների քանակով iTunes ծառայությունում 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ