Ադրբեջանցիների՝ հայկական հողի վրա խորոված ուտելը ագրեսիայի դրսևորում է՝ հոգեբանական գործոններով. հոգեբան


11:30 , 15 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստանի տարածք ներխուժած դիվերսիոն հանցախմբի խորոված ուտելու, «արաղ» խմելու ընթացքը ակնհայտ հոգեբանական գործոններով պայմանավորված ագրեսիայի դրսևորման մի ձև է: Այս մասին Tert.am-ին հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների՝հայկական հողի վրա կերուխումի կադրերին, որոնք լայնորեն տարածվեցին կայքերով ու հեռուստատեսությամբ:

«Կենցաղային մակարդակով, եթե ինչ-որ մեծ ատելություն ես տածում դիմացինի նկատմամբ, դու ոչ միայն նրան ոչնչացնել ես ուզում, այլ ուզում ես սադիստական հաճույք ստանալ. գնալ, իր տուն, այնպիսի մի բան անել, որ ինքը նվաստանա, շատ վիրավորվի: Իսկապես իրենց ատելությունը պրիմիտիվ է, բայց արտահայտվում է նաև այդպես: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ