Տավուշում շախմատի ուսուցիչները վերապատրաստման դասընթացներ են անցնում


10:49 , 15 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում անց են կացվում վերապատրաստման և նոր մասնագետների պատրաստման եռօրյա դասընթացներ մարզի հանրակրթական դպրոցներում շախմատ առարկան դասավանդող մանկավարժների համար:

Դասընթացները վարում են Շախմատի ակադեմիայի մեթոդիստ, Երևանի մանկավարժական համալսարանի շախմատ առարկայի դասախոս Սամվել Միսակյանը, մանկավարժական համալսարանի տարիքային հոգեբանության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Վոլոդյա Կարապետյանը և մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Քրիստինե Թանուրջյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ