Ռուսաստանում պաշտոնյաներին արգելել են արտասահմանյան արտադրության մեքենաներ գնել


18:58 , 14 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների պետական գնումների արգելքի մասին որոշում: Այդ մասին նա հայտնել է փոխվարչապետերի հետ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մեդվեդևը հույս է հայտնել, որ այդ միջոցը կօգնի ապահովել շուկայում անհրաժեշտ հավասարակշռությունը:
«Այդ որոշմամբ արգելք է դրվում արտասահմանյան արտադրության պետական և քաղաքային ավտոմեքենաների գնումների վրա: Ես այդ փաստաթուղթը ստորագրել եմ»,- ասել է Մեդվեդևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ