Պուտինի խոսնակը հերքել է Ուկրաինային տեղային հարվածներ հասցնելու պլանների մասին լուրերը


16:07 , 14 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթ է անվանել հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան պատրաստվում է տեղային հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքում, այս մասին Պեսկովը հայտարարել է լրագրողներին Ռիո դե Ժանեյրոյում Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում է Lenta.ru-ն։ 

Ավելի վաղ kommersant.ru-ն, վկայակոչելով Կրեմլում իր աղբյուրին, տեղեկություն էրտարածել, համաձայն որի՝ Մոսկվան պատրաստվում է «տեղային պատասխան հարվածներ» հասցնել Ուկրաինայի բանակին, եթե ռուսական տարածքի գնդակոծությունը շարունակվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ