Emedia.am-ը գրում է.
«Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով Ավան վարչական շրջանի Ընտանիքի այգում կազմակերպվել էր հերթական միջոցառումը:
Ծրագրում ընդգրկված էր ազգային պարերի ուսուցում, ինչպես նաև մանրանկարչության, կավագործության և կարպետագործության որոշակի հմտությունների տեղում ուսուցանելու հնարավորություն:
«Վերադարձ» ազգային երգի-պարի համույթը, համախմբելով մեծերին, երիտասարդներին ու փոքրերին, սովորեցրել է ազգային առավել տարածված պարերի շարժումներն ու, այնուհետ, բոլորը միասին շուրջպար են բռնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ