Սուարեսի տրանսֆերը հինգ ամենաթանկարժեք գործարքների թվում է


01:43 , 12 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

«Բարսելոնան» Ուրուգվայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի դիմաց վճարել է 81 միլիոն եվրո, պնդում է «Marca»-ն։

Այդ ցուցանիշով Սուարեսը չորրորդ տեղում է ֆուտբոլի պատմության մեջ իրականացված ամենաթանկարժեք ձեռքբերումների ցանկում։

Ավելի շատ գումարներ են ներդրվել Նեյմարի («Սանթոսից»՝ «Բարսելոնա» - 111,7 մլն եվրո), Կրիշտիանու Ռոնալդուի («Մանչեսթեր Յունայթեդից»՝ Մադրիդի «Ռեալ» - 96 մլն) և Գարեթ Բեյլի («Տոտենհեմից»՝ Մադրիդի «Ռեալ» - 91 մլն) տեղափոխությունների համար։

Այս ցանկում հինգերորդը Զլատան Իբրահիմովիչն է, ում համար «Բարսելոնան» ժամանակին 69 միլիոն եվրո էր վճարել «Ինտերին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ