Հայաստանն ու ՌԴ-ն ստորագրել են քաղաքացիների՝ միմյանց երկրներում մնալու կարգի մասին համաձայնագիրը


16:24 , 11 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բանակցություններ է վարել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ կառավարության կայքը, Դմիտրի Մեդվեդևի և Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ Ռուսաստանի և Հայաստանի Միգրացիոն ծառայությունների ղեկավարները ստորագրել են «Ռուսաստանի դաշնության քաղաքացիների՝ Հայաստանի հանրապետությունում գտնվելու կարգի և Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը։

Սոչիում կայացած հանդիպման ընթացքում Մեդվեդևը ողջունել է Հովիկ Աբրահամյանին և նշել, որ նրա այցը հնարավորություն է տալիս քննարկել հայ-ռուսական հարաբերությունների լայն շրջանակ՝ սկսելով ինտեգրացիոն գործընթացներից մինչև երկկողմ կապերին, առևտրային հարցերին, ներդրումներին և հումանիտար համագործակցությանն առնչվող հարցեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ