Երևանի ու Ստեփանակերտի քաղաքապետերը հանդիպել են


13:27 , 11 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ԼՂՀ մայրաքաղաքի գործընկերների հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, ոչ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հակիրճ ներկայացրել է հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության արդյունքներն ու շնորհակալություն հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում ցուցաբերվող մշտական պատրաստակամության և ջանքերի համար:

«Երկու տարի առաջ էր, երբ համայն հայության մայրաքաղաք Երևանը բարեկամության և համագործակցության ձեռք մեկնեց Ստեփանակերտին և այսօր, պարոն քաղաքապետ, հաճելի է արձանագրելը, որ երկուստեք մեր փոխգործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է արդյունավետորեն, գրանցվող հաջողություններն էլ իսկապես շոշափելի են: Եվ այդ ամենում, անշուշտ, շատ մեծ է Ձեր անձնական ներդրումը, ինչի համար մեկ անգամ ևս ուզում եմ իմ և բոլոր ստեփանակերտցիների անունից ի դեմս Ձեզ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին՝ երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու գործում ցուցաբերվող մշտական պատրաստակամության ու ջանքերի համար», -նշել է Սուրեն Գրիգորյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ