Ուկրաինայի արևելքում մարդկանց առևանգում ու կտտանքների են ենթարկում. Amnesty International


12:27 , 11 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է ուկրաինական ճգնաժամին՝ տվյալներ հրապարակելով այդ երկրի արևելյան մասում մարդկանց առևանգումների ու տանջանքների ենթարկվելու վերաբերյալ։

Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, կազմակերպության կազմած զեկույցում ասվում է, որ բռնությունների են ենթարկվում ոչ միայն բողոքի ակցիաների մասնակիցները, այլև լրագրողները։ Ըստ փաստաթղթի հեղինակների՝ առևանգումների մեծ մասն իրականացնում են զինված անջատողականները, ովքեր դաժանաբար ծեծում ու տանջում են գերիներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ