Հմուտ վարսահարդար Ռոբ Ֆրելը Լոս Անջելեսի Կալիֆորնիա քաղաքից է, սակայն ներկայումս բնակվում է Տեխասում՝ Սան Անտոնիոյում: Այնտեղ նա իր սեփական գեղեցկության սրահն ունի: Ռոբը հայտնի է իր կրեատիվ սանրվածքներով: Նա մարդկանց մազերն ու գլխամաշկն օգտագործում է իբրև կտավ: Instagram-ի նրա էջին ավելի քան 70.000 մարդ է հետևում: Նրա աշխատանքները տեղադրվել են նաև այլ կայքերում և մեծ հռչակ ձեռք բերել: Այս դիմանկարները, որոնք Ռոբ Ֆրելը պատկերել է իր հաճախորդների գլխին, հատուկ առիթների համար են պատվիրվել: Այո, սրանք ամենօրյա սանրվածքներ չեն, այլ արվեստի գործեր: