Ահա թե ինչ զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում գերի ընկած ադրբեջանցի զինծառայողի մոտ


21:43 , 10 հուլիս, 2014

(10/07/14 [20:30] ) Հաղորդագրություն / ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի և մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն