Օգոստոսին սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան. ԱՒՆ-ի կանխատեսումները


12:42 , 10 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր կայացած ասուլիսին հայտնեց, որ այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա հատկապես Արարատյան դաշտավայրում: Հաջորդ օրը ևս ջերմաստիճանի բարձրացում կնկատվի, և կգրանցվի մինչև 36 աստիճան տաքություն:

Զարուհի Պետրոսյանը նշեց, որ առաջիկայում առանձին օրերին, առանձին վայրերում հնարավոր է ջերմաստիճանը հասնի մինչև 38 աստիճանի, ինչը նորմայի սահմաններում է: «Առավելապես առանց տեղումների եղանակ է սպասվում, չի բացառվում, որ առանձին վայրերում տեղումներ լինեն»,–ասաց նա:

Անդրադառնալով օգոստոս ամսվա կանխատեսումներն, ԱԻՆ աշխատակիցն ասաց, որ օգոստոսին սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ցածր: «Կունենանք չոր օգոստոս»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ