Վարչապետի հանձնարարականով հանձնաժողով կստեղծվի՝ կարկուտի պատճառած վնասը հաշվարկելու նպատակով


11:18 , 10 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Իրաքի իշխանությունները ՄԱԿ-ին տեղեկացրել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից երկրի հյուսիսում գտնվող լաբորատորիայից ուրանի գողության մասին՝ կոչ անելով կանխել դրա օգտագործման սպառնալիքը:

Ինչպես նշվում է ՄԱԿ-ում Իրաքի դեսպան Մոհամմեդ Ալի ալ-Հաքիմի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված նամակում, ծայրահեղականների ձեռքում է հայտնվել մոտ 40 կգ ուրանային միացություն:

«Ահաբեկչական խմբավորումները գրավել են միջուկային նյութերն այն տարածքներում, որոնք դուրս են իշխանության վերահսկողությունից»,- հաղորդվում է նամակում:

Դիվանագետը հավելել է, որ նման նյութերը կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ