Իսրայելը 300 հարված է հասցրել Գազայի հատվածին


11:00 , 10 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Իսրայելը հուլիսի 9-ի գիշերը լույս 10-ի առավոտը 300 հարված է հասցրել Գազայի հատվածի տարածքում, հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակի հայտարարությունը:

Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ գիշերվա ընթացքում հարվածել են «ՀԱՄԱՍ» շարժման 322 թիրախի:

Ընդհանուր առմամբ, իսրայելական ուժերը մի քանի օրվա ընթացքում հարվածել են «ՀԱՄԱՍ»-ի 750 օբյեկտի: Նախօրեին ԶԼՄ-ները հայտնել էին նաև երեք տասնյակ զոհերի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ