Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան նոր ղեկավար է ընտրել


22:12 , 9 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հուլիսի 8-ին ղեկավարության նոր կազմ է ընտրել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, կոալիցիայի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ քվեարկության արդյունքում նախագահ է ընտրվել Հադի ալ Բահրան, ով կոալիցիայի անկախ անդամ էր:

Բացի այդ, կոալիցիայի փոխնախարագահ է ընտրվել Աբդ ալ Հաքիմ Բաշարը: Այսօր՝ հուլիսի 9-ին, կշարունակվի քավերակությունը ևս 2 փոխնախագահներ ընտրելու համար: Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավար կազմի ընտրությունը տեղի է ունեցել Ստամբուլում, եռօրյա նիստի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ