Samsung Galaxy S5. ստորջրյա սելֆի (Video)


14:11 , 9 հուլիս, 2014

Samsung ընկերությունը առիթը բաց չի թողնում հերթական անգամ ցույց տալու իր վաճառքի ֆլագման հանդիսացող Galaxy S5 մոդելի բարեմասնությունները: Այս անգամ պարտիզանական ակցիայի մեջ օգտագործվում է հեռախոսը ջրի տակ աշխատելու հրանավորությունը:

Ցյուրիխում ֆենոմենալ վաճառքի ստարտ ունենալուց հետո Samsung-ը կանգ չառավ և շվեյցարական Sarrenga գործակալության հետ իրականացրեցին հետաքրքիր պարտիզանական արշավ: Ցյուրիխի կենտրոնում լճի մոտ ման եկող ու հանգստացող  անցորդները ականատես էին լինում մի հետաքրքիր տեսարանի՝ ջրի տակից դուրս էր գալիս ջրասուզակը (ջրի ջերմաստիճանը մոտ 8 աստիճան….բռռռռ:)) ում ձեռքին կար Galaxy S5 սմարթֆոն, ու հենց այդ պահին զանգ էր գալիս հեռախոսի վրա: Հետո ջրասուզակը տալիս էր ամենամոտ պատահական անցորդին ու ասում էր՝ Ձեզ են ուզում: Հեռախոսի միջից հրանագում էին. «Եթե ուզում եք՝ այս հեռախոսը մնա Ձեզ, ապա պետք է նրա(հեռախոսի) նման փորձեք Ձեր ամրությունը ջրի ու ցրտի նկատմամբ: Դրա համար հենց հիմա ցատկեք ջրի մեջ, սուզվեք ու նկարեք #selfie:)»:  Ավելի մանրամասն դիտեք վիդեոն: