Հալեպի հայաշատ թաղամասը դարձյալ հրթիռակոծվել է. կան հայ վիրավորներ


10:55 , 9 հուլիս, 2014

Tert.am_ը գրում է.

Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը երեկ երեկոյան դարձյալ գազի բալոնով պատրաստված ինքնաշեն հրթիռների թիրախում է հայտնվել. տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։ Արձանագրվել են նյութական վնասներ և վիրավորներ, որոնց վիճակը մտահոգիչ չէ։

Ամենամեծ պայթյունները գրանցվել է Նոր գյուղի օդային զինուժի կենտրոնի շրջանում և ազգապատկան «Կիլիկիա» շենքի դիմաց՝ «Արևելք» տպարանի մոտ։

Պայթյունների հետևանքով վիրավորվել են Արփի և Գոհար Գույումճյանները, Նվեր Գրտանյանն ու Հռիփ Ղազարյանը։ Պայթյուններ են գրանցվել նաև Ազիզիյե թաղամասում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ