Tert.am-ը գրում է.
Վանաձորում երեկ տեղացած կարկուտը հնարավոր երկրաշարժի վտանգի ու ամեն ինչի «տեղը հանեց»։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ի պատասխան հարցի, թե ըստ որոշ տեղեկությունների՝ վանաձորցիներից շատերը, երկրաշարժի վտանգից, գիշերն անցկացրել են դրսում:
«Հենա կարկուտն եկավ ու ամեն ինչի տեղը հանեց, քաղաքացիների մեքենաները ջարդեց, ապակիներ ջարդեց, «շիֆրները» ջարդեց, սեփականատերերի այգիներն են լրիվ ջարդվել, երկրաշարժն արդեն մոռացան»,-ասաց Սամվել Դարբինյանը:
Վնասի չափ ամբողջությամբ դեռ հաշվարկված չէ, բայց Վանաձորի քաղաքապետը իրատեսական մոտեցավ այն հարցին, թե կառավարությունը փոխհատուցելո՞ւ է քաղաքացիների կրած վնասները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ