Nike-ը հրաժարվում է Մանչեսթեր Յունայթեդի հետ երկարաժամկետ գործակցությունից


18:38 , 8 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Nike ընկերությունը չի երկարաձգելու հովանավորչական պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որի ժամկետը լրանում է 2015 թվականի հուլիսին։

Մարզահագուստի և սպորտային պարագաների արտադրության ոլորտում մասնագիտացած աշխարհահռչակ ընկերությունն ընթացիկ տարում բանակցություններ է վարել անգլիական գրանդի հետ՝ համագործակցության շարունակման հարցով, սակայն արդյունքում հրաժարվել է այդ մտքից՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացրած ֆինանսական բարձր պահանջի հետևանքով։

Մասնավորապես, մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը մտադիր է տեխնիկական հովանավորից ստանալ տարեկան ավելի քան 60 միլիոն ֆունտ ստերլինգ, տեղեկացնում է Bloomberg-ը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ