Եթե ստատուս քվոն վտանգավոր է, իսկ այլընտրա՞նքը որն է. ԼՂՀ արձագանքը՝ Ջեյմս Ուորլիքի գրառմանը


17:14 , 8 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալգրառմանը, թե գնալով ստատուս քվոն վտանգավոր է դառնում, ասաց, թե այդ ստատուս քվոն արդեն 20 տարի պահպանվել է. լավ թե վատ, բայց կայունությունն ու խաղաղությունը պահպանվել է: 

«Ոչ թե ստատուս քվոն է վտանգավոր, այլ վտանգավոր է Բաքվի պահվածքը, այ սրա՛ վրա պետք է ուշադրություն դարձվի,- ասաց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով,– Եթե դրա վրա ուշադրություն չեն դարձնում, ապա դա հակամարտության կարգավորում չի կարող դիտվել: Պետք է հակամարտության այնպիսի կարգավորում լինի, որ առաջին հերթին ստեղծվի համապատասխան մթնոլորտ»:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում էր կատարել, որտեղ նշել էր, թե մեկնում է Վաշինգթոնից՝ հանդիպելու ԵԱՀԿ-ի համանախագահներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը: «Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»,- գրել էր նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ