Անհանգստությունն ու տագնապը նորմալ է, խուճապը՝ ոչ. ԱԻՆ պաշտոնյա


16:20 , 7 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստանի տարածքը գտնվում է բավական լուրջ հսկողության տակ՝ սեյսմիկ պաշտպանության իմաստով: Այս մասին ԱԻՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը՝ շարունակելով, թե անհանգստության, խուճապի և տագնապի որևէ պատճառ չկա:

«Ճիշտ եք անում, երբ ցնցումները զգալուց հետո դուրս եք գալիս բնակարաններից, իսկ դուրս գալուց հետո պետք է խուճապի չմատնվել, այլ հետևել պաշտոնական տեղեկատվությանը: Անհանգստությունն ու տագնապը նորմալ է, խուճապը՝ ոչ»,-ասաց Աշխեն Թովմասյանը՝ անդրադառնալով հուլիսի 6-ին և լույս 7-ի գիշերը Լոռու մարզում գրանցված երկրաշարժներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ