Երևան-Դոնի Ռոստով ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել


15:51 , 7 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Երևանից Դոնի Ռոստով չվերթ իրականացնող UTair ավիաընկերության «Բոինգ 737-500» ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Bloknot-rostov.ru-ի տեղեկություններով՝ ուղևորներից մեկի մոտ կտրուկ վատացել է ինքնազգացողությունը:

«Համաձայն պլանի` ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր տեղական ժամանակով 23:10-ին,- պատմել են օդանավակայանի տեղեկատվական ծառայությունում,- սակայն ուղևորներից մեկը վատ է զգացել: Օդաչուն որոշում է կայացրել վայրէջք կատարել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ