Բուրսայի հայերի անհետացող պատմությունը. «Ակօս»-ի անդրադարձը հայկական թաղամասի մասին


11:35 , 7 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Օսմանյան արխիվներում տարբեր անուններով հիշատակված Բուրսայի Մետաքսագործների թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին հայերի հեռանալուց հետո դպրոցի է վերածվել։ Եկեղեցու մասին տեղեկություններ հավաքելու ընթացքում պարզվում է, որ այս թաղամասը հայերի մասին անհետացած պատմություններով է լի. տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։

Օսմանգազի մետրոյի կայարանում իջնելիս Բուրսայի պատմության վերաբերյալ լուսանկարներ ենք տեսնում։ Դրանց մեջ ուշադրություն է գրավում Սուրբ Աստվածածին եկեղեցու նկարը։

Եկեղեցին Բուրսայի և դրա շրջակայքի հայերի հոգևոր և հավատքի կենտրոնն է եղել։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նույն շինության մեջ նաև հայկական դպրոց է եղել։

Եկեղեցին նախքան փլվելը որպես կինոթատրոն, ապա որպես ամուսնության պալատ է հիշատակվում պատմության մեջ։

Եկեղեցու մոտ գտնվող երկհարկանի առանձնատունն էլ, չնայած անխնամ մնալուն, դեռ կանգուն է։ Ժամանակաշրջանի կարևոր հոգևորականներին հյուրընկալած այդ առանձնատունը թաղամասից հայերի հեռանալուց հետո անտեր է մնացել։

Թաղամասի բնակիչները դժգոհում են, որ քաղաքապետարանն այդ հին շինությունը չի կարևորում և այն կործանման վտանգի առաջ է հայտնվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ