Սահմանադրական փոփոխությունները քաղաքական դաշտից կսրբեն ռեժիմի վերարտադրման գործին լծված բոլոր ուժերին


12:47 , 5 հուլիս, 2014

Եթե Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, գնա ինքնասպանությանը հավասարազոր Սահմանադրական փոփոխությունների քայլին, ապա հանրաքվեն կվերածվի ժողովրդական և հակաժողովրդական ուժերի բաժանարար գծի: 
Արդյունքում՝ անխուսափելի համազգային դիմադրության շարժումը՝ սահմանադրական փոփոխություններին կողմ, այդպիսով՝ ռեժիմի վերարտադրման գործին լծված բոլոր ուժերին ուղղակի կսրբի քաղաքական դաշտից և կնետի համապատասխան աղբանոցը:

Շնորհավոր Սահմանադրության օրը

Հ.Գ. Երբ դաշտը բաժանվում է սևերի և սպիտակների, նախընտրելի է հայտնվել սպիտակների դաշտում...