Իշխանությունները պետք է բաց գործեն և ասեն ժողովրդին, թե ինչու է ձգձգվում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը. քաղաքագետ


21:39 , 4 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կոչ է անում իշխանություններին՝ բաց գործել և հասարակությանը տալ ճշմարիտ տեղեկություն, թե ի վերջո՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգումը ինչով է պայամանավորված։

«Ժամկետների առումով Կառավարությունը պետք է հստակ ասի՝ ինչու է ձգձգվում։ Մենք Ղազախստանի արտգործնախարարի գրառումից ենք իմանում այդ մասին: Այս ավանդույթին Հայասանում պետք է վերջ դրվի, իշխանությունները պետք է բաց գործեն ժողովրդի հետ»,-Tert.am-ին ասաց քաղաքագետը։ 

Չնայած դրան՝ նա համոզված է՝ մինչև տարվա վերջ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը կստորգվի, որովհետև Ռուսաստանը դա ուզում է։ Ըստ նրա՝ Հայաստանի արժեքը գոնե՝ Ռուսաստանի համար բարձր է նախ՝ ռազմաքաղաքական առումով և հետո՝ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով։

«Հայկական սեպը կարևոր է պանթյուրքիստական այդ հոսանքի մեջ։ Ես ենթադրում եմ, որ ՌԴ-ի համար ԵՏՄ-ի մեջ, որի բաղադրիչներից մեկը պանթյուրքիզմն է, Հայաստանը հավասարակշռող տարր է»,-ասաց նա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ