Բավական հետաքրքրական է «Նախաճաշ չեմպիոնների համար, կամ մնաս բարով սև երկուշաբթի» (1975) վեպը, որտեղ երկու հերոսներ են: Նրանցից առաջինն արդեն ընթերցողին ծանոթ գիտական արձակի ներկայացուցիչ Քիլգոր Թրաուտն է, մյուսը` ավտոմեքենաների վաճառքով զբաղվող գործակալության սեփականատեր Դուեյն Հուվերը: Ընթերցողը կարող էր մտածել, որ նման շքեղ վերնագիր ունեցող գիրքը կպատմի հերոսականության, հերոսական կերպարների կամ չեմպիոնների մասին: Սակայն հեղինակը թույլ չի տալիս նման պատրանքների երկարատև կենսագործունեությունը և հենց ինքն էլ գրում է, որ այդ վենագիրը վերցրել է «Ջեներալ միլզ» ընկերության մի սննդային արտադրատեսակի անվանումից ու թաքնված սարկազմով նշում, որ գիքի տիտղոսանունը կապ չունի որևէ կերպ այդ ընկերության հետ ու չի ծառայում «Ջեներալ միլզ»-ի համար որպես գովազդ ու ոչ էլ հակագովազդ է այդ ընկերության հիանալի արտադրանքի համար: Սարկաստիկ հատվածներն այստեղ հաջորդում են իրար` այլ բովանդակության նյութի հետ միախառն: Հենց այդ վոննեգուտյան սարկաստիկ նետերն էլ արժևորում են այս վեպը: Սարկազմի հիմնական թիրախը իր իսկ հայենիքում իրերի դրությունն է: Արձակագիրն օրինակ գրում է. «Մոլորակի այն հատվածում, որտեղ ապրում է Դուեյնը, ցանկացած մեկը կարող է ընդհատակյա կրպակում գնել ատրճանակ: Պետք է արդյոք ապացուցել, որ խոսքն ԱՄՆ-ի մասին է»:
Նեյտրոնային ռումբի պայթյունը, որը վերացնում է ամերիկյան հարյուր հազարանոց քաղաքը, ներկայացված է «առանց փոքր ինչ շեղման» վեպում, (1982): այստեղ հեղինակի բողոքն ընդդեմ հասարակության այն անդամների է, ովքեր կողմնակից էին այդքան «մաքուր» զենքի կիրառմանը, որը վերացնում է այն ամենն ինչ կենդանի է, սակայն անվնաս է թողնում շենքերը տները մեքենաները:
Կուրտ Վուննեգուտին անընդհատ անհանգստացնում է այն փաստը, որ քաղաքակրթությունը զարգանում է միակողմանի տեսքով, որտեղ բարոյական թեմաները ակնհայտորեն հետ են մնում կուտակված գիտելիքներից: Այս խնդիրները նա արծարծել է «Հալլապագոս» վեպում (1985):