Քաղաքացին իր նոր գնած բնակարանում 3 կգ սնդիկ է հայտնաբերել


13:00 , 4 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 4-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևանի Հանրապետության 76 հասցեում գտնվող իր նոր գնած բնակարանում հայտնաբերել է մոտ 3 կգ սնդիկ 0.5 լ շշի մեջ, որը տեղափոխել է ՀՀ Դատախազության շենք (Հանրապետության 85) և հանձնել հերթապահություն իրականացնող աշխատակիցներին: 

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: