Յոթ ֆուտբոլիստ հիվանդացել է Գերմանիայի հավաքականում


16:44 , 3 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի հավաքականի յոթ ֆուտբոլիստ հիվանդացել է Բրազիլիայում ընթացող ԱԱ-2014-ի քառորդ եզրափակչի՝ Ֆրանսիայի ընտրանու հետ կայանալիք խաղից առաջ։

«Abendszeitung» պարբերականի փոխանցմամբ, այդ մասին ARD ռադիոալիքի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը։

«Առայժմ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Չեմ ցանկանում դրամատիկացնել իրավիճակը»,-նշել է գերմանացի մարզիչը, չնշելով, թե խաղացողներից կոնկրետ ովքեր առողջության հետ կապված խնդիրներ ունեն և վատ ինքնազգացողության պատճառով կարող են խաղադաշտում չհայտնվել առաջիկա մրցավեճի ժամանակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ