Tert.am-ը գրում է.
ՀՀ կառավարության հերթական նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում օրեր առաջ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների օրինական պահանջները կբարարարվեն։
«Հիմա դուրս են եկել հացադուլից, բայց մենք զբաղվում ենք նրանց խնդիրներով, խոստացել ենք օրենքի սահմաններում լուծում գտնել»,- ասաց նախարարը:
Վերջինիս խոսքով՝ հացադուլավորների օրինական պահանջները կբավարարվեն, իսկ մյուսները հնարավոր է ողջամտության սահմաններից դուրս են։ «Այս պահին հայտարարություններ չեմ ուզում անել, մենք աշխատում ենք իրենց հետ»,– ավելացրեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ