Հետաքրքիր է իմանալ


00:18 , 3 հուլիս, 2014

1. Եթե չորացնենք 0.5 կգ քաշով մեդուզան, մնացորդը կկազմի 0.5 գրամ: Մարդու մարմնի 65% ջուր է: Եթե այդ քանակը քչանա 8-12 %-ով, մարդը հոգեկան խանգառում կստանա, եթե պակասի ավելի քան 12 %-ով` մարդը կմահանա: Մեկ կգ ցորեն ստանալու համար անհրաժեշտ է 750 լ ջուր:
2. Օվկիանոսի ջրում լուծված են Մենդելեևի պարբերական աղյուսակի բոլոր տարրերը: Եթե ծովի ջրում եղած ոսկին հնարավոր լիներ կորզել, երկրի վրա ամեն մարդու բաժին կհասներ 2.5 տոննա: իսկ արծաթ` քսան անգամ ավելի: 1 խորանարդ կիլոմետր ջրում լուծված քիմիական տարրերի արժեքը 1 միլիարդ դոլար է կազմում:
3. Ամերիկյան հնդկացիները պաշտում էին որպես աստվածություն «մորուքավոր սպիտակին»: Դրանք, ըստ գիտնական Թուր Հեյերդալի, այն անհատներն էին, ովքեր կտրում էին օվկիանոսն ու ամերիկացիների մոտ տարածում անտիկ քաղաքակրթություն: Այդպես մումիա պատրաստելու գաղտնիքը Եգիպտոսից հասավ Պերու, այնտեղից` Պոլինեզիա: