Օտար երկրի քաղաքացի, կացության կարգավիճակ չունեցող հայը 180 օրից ավել Հայաստանում մնալու դեպքում տուգանվում է


23:27 , 2 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ազգությամբ հայ և Ռուսաստանի քաղաքացիություն ուեցող մի խումբ անձինք բողոքել են Tert.am-ին, որ հայ լինելով և տեղի գրանցում ունենալով հանդերձ՝ Հայաստանից դուրս գալու համար սահմանին իրենցից 50 000 դրամ են պահանջել՝ իբրև տուգանք:

Նշենք, որ վերջիններս երկրում կացության կարգավիճակ ձեռք չեն բերել՝ մտածելով, որ ծնվել և մեծացել են Հայաստանում, ունեն Հայաստանի գրանցում և իրենց երկրում ապրելու համար կարգավիճակ ձեռք բերելու մասին չեն մտածել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ