Tert.am-ը գրում է.
Ամերիկացիների մեկ երրորդը Բարաք Օբամային համարում է ԱՄՆ ամենավատ նախագահը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր: Ինչպես ցույց են տվել հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք ներկայացրել է չորեքշաբթի օրը Քվինիփեք համալսարանը, հարցման մասնակիցները բացասական են գնահատել նրա գործունեության գրեթե բոլոր ցուցանիշները՝ տնտեսությունից մինչև արտաքին քաղաքականություն:
«Ամերիկյան պատմության վերջին 69 տարիների ընթացքում 12 նախագահներից ամենավատն են ճանաչվել Բարաք Օբաման և Ջորջ Բուշը»,- պատմել է համալսարանի ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ հարցվածների 33 տոկոսը ամենավատ նախագահ է ճանաչել ԱՄՆ ներկայիս նախագահին, իսկ 28 տոկոսը՝ նրա նախորդին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ