Դուրս ենք գալու ու այդ ժամանակ, իշխանություննե՛ր, դուք մեր ձեռքից չեք պրծնելու


13:12 , 2 հուլիս, 2014

2013 թվականի նոյեմբերին՝ նստացույցի օրերին, Ազատության հրապարակում քայլում էինք ես ու հայրս: Գրկեց ինձ ու մենք պայմանավորվեցինք, որ պետք է արժանապատիվ ապրենք ու մեռնենք, ու գնալու ենք հեղափոխության, ու թե պետք լինի՝ մեռնելու ենք, բայց իրար գրկած, որ մեր թշնամիները տեսնեն, որ տենց էլ չկարողացան հաղթել մեզ: 
Հերթը մահվան չհասավ, հասավ դատվելուն: Ու թող բոլորը տեսնեն, ավելի կոնկրետ իշխանությունները, որ մենք իրար գրկած էլ դատվելու ենք: Դուրս ենք գալու ու շարունակենք մեր պայքարը, ու այդ ժամանակ, իշխանություննե՛ր, դուք մեր ձեռքից չեք պրծնելու: