Վատիկանում բացվել է Կարդինալների խորհրդի նիստը


23:38 , 1 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Վատիկանում հուլիսի 1-ին բացվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ստեղծած Կարդինալների խորհրդի նիստը: Ինչպես հայտնում է newsru.com-ը՝ իտալական La Stampa պարբերականին հղումով, ակնկալվում է, որ քառօրյա հանդիպումների ընթացքում կրկին կբարձրացվի Հռոմի կուրիայի (կաթոլիկ եկեղեցու) վերակազմավորման հարցը:

Կարդինալների խորհրդի նախորդ նիստից հետո, որը կայացել է այս տարվա ապրիլին, Վատիկանը հայտարարել է, որ խումբն ավարտել է Վատիկանի 9 ժողովի գործունեության հետազոտությունը, որոնք ներկայացնում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու ամենակարևոր ծառայությունները: Այժմ կարդինալները պետք առավել խորն ուսումնասիրեն Պապական խորհուրդների և հանձնաժողովների աշխատանքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ