Խորվաթ տղամարդը կարողանում է հիվանդություններ բուժել` ենթադրաբար հզոր հայացքի շնորհիվ


18:21 , 1 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Բրահցո անունով խորվաթ տղամարդն իր յուրահատուկ տաղանդի շնորհիվ մեծ ճանաչում է ձեռքբերել Եվրոպայում։ Ինչպես նշում է Oddity Central-ը, նա կարողանում է բուժել ծանր հիվանդություններով տառապող մարդկանց՝ ընդամենը մի քանի րոպե նայելով նրանց։

Թեև վերնշվածը կարող է անհավատալի թվալ ընթերցողներից շատերին, այնուհանդերձ, հարյուրավոր մարդիկ պնդում են, որ իրենց ախտերն ու ցավերն ամբողջությամբ վերացել են Բրահցոյի հզոր հայացքից հետո։

46-ամյա տղամարդն իր մասին պատմել է, որ վարում է նորմալ կյանք, ունի կին, երեխաներ, ծխում է, ալկոհոլ օգտագործում, սակայն այդ ամենը նրան չի խանգարում մարդկանց բուժելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ