Չինաստանը պատրաստվում է շքեղ մի քաղաք կառուցել, որը նաև լողալու է (լուսանկարներ)


13:51 , 1 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Չինաստանի իշխանությունները պատրաստվում են իրականացնել բավական հավակնոտ մի նախագիծ, որի շրջանակներում կառուցվելու է շքեղ մի քաղաք, որը նաև լողալու է։  Ինչպես նշում է The Telegraph-ը, այն համալրված է լինելու ստորջրյա հյուրանոցներով, թանգարաններով, ռեստորաններով, ցուցասրահներով ու թեմատիկ այգով՝ դեպի Չինաստանի ափը գրավելով հազարավոր հետաքրքրասեր զբոսաշրջիկների։ 

A rendering shows AT Design Office

Բարդ նախագծի իրականացմամբ զբաղվելու են չինական ինժեներական CCCC և բրիտանական AT Design Office ընկերությունները։ Նշվում է, որ քաղաքի համար հիմք կծառայեն նոր տեխնոլոգիայով ստեղծված կամուրջները, որոնք առանց կողմնակի օգնության կարող են ամուր կանգնել ջրում։

China

10 ք/կմ մակերեսով քաղաքը, թեև կկառուցվի որպես զբոսաշրջային ակտիվ կենտրոն, այնուամենայնիվ, այնտեղ հնարավոր կլինի կացարան գնել ու բնակություն հաստատել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ