Թուրքիան գրավելու ու Մասիս սարը հետ բերելու մասին պոռոտախոսելու փոխարեն լավ կլինի ՄԱՍԻՍ «քաղաքում» մի ճանապարհ բարեկարգեք


23:47 , 30 հունիս, 2014

Քիչ առաջ Մասիս քաղաքում էի: «Գեղի թաղ» էլ չէ, քաղա´ք…տպավորություն էր, որ մեքենաս դարձել էր նորօրյա «Նոյան տապան», ու ընթանում է ծովի վրայով. ողջ ճանապարհները քարուքանդ եղած ու ամբողջովին գտնվում էին ջրի մեջ, մի իսկական հեղեղ:
Ես չգիտեմ, թե ով է այդ «քաղաքի» քաղաքաԳԼՈՒԽԸ, ու մեծ հաշվով, չի էլ հետաքրքրում, բայց մի բան հաստատ է. քանի նման վերաբերմունք կա համայնքների, նրանցում ապրող հասարակության նկատմամբ, ոչ մի գրոշի արժեք չունի, թե Դուք Բաղրամյան փողոցը տարին քանի անգամ եք ասֆալտապատում ու մեծ-մեծ խոսում:
Օրումեջ Թուրքիան գրավելու ու Մասիս սարը հետ բերելու մասին պոռոտախոսելու փոխարեն լավ կլինի ՄԱՍԻՍ «քաղաքում» մի ճանապարհ բարեկարգեք…
Հավատացե´ք, դա ավելին է, քան ինքնախաբեությամբ տառապելը…